Բավ է պառակտվել
23-11-2015 12:51

Արքայազն Չարլզը Սիրիայի հակամարտությը կապում է կլիմայի փոփոխությամբ

Արքայազն Չարլզը ենթադրում է, որ Սիրիայի հակամարտության պատճառը կլիմայի փոփոխությունն է: Նրա կարծիքով երաշտը, սննդամթերքի համար մրցակցությունն ու ռեսուրսները նույնպես ազդում են միգրացիոն ճգնաժամի վրա՝ հարկադրելով տասնյակ մարդկանց լքել Մերձավոր Արեւելքը եւ տեղափոխվել Եվրոպա։ «Մենք ականատեսն ենք այն դասական իրավիճակի, երբ չեն ուզում լուծել խնդիրը։ Ես նկատի ունեմ այն, եւ որքան էլ դա սարսափելի հնչի, որ ոմանք 20 տարի առաջ ասում էին, որ եթե մենք չլուծենք այդ խնդիրները, ապա դեֆիցիտային ռեսուրսների, կլիմայի փոփոխության եւ երաշտի պատճառով բախվելու ենք ավելի ու ավելի շատ հակամարտությունների։ Եվ այո, կան ծանրակշիռ ապացույցներ, որ Սիրիայում հակամարտության գլխավոր պատճառներից մեկը երաշտն է, որը շարունակվում էր 5-6 տարի, եւ մարդկանց հարկադրել է լքել իրենց բնակավայրերը»,- ասել է արքայազնը։ Հարցին, թե ազդում է արդյոք կլիմայի փոփոխությունը միջազգային հակամարտությունների եւ ահաբեկչությունների վրա, Չարլզը պատասխանել է, որ Պենտագոնը սկսել է դրան ավելի շատ ուշադրություն դարձնի, քան մի քանի տարի առաջ։