Բիշքեկում Չինաստանի դեսպանատան տարածքում երեքշաբթի առավոտյան պայթյուն է տեղի ունեցել: Պայթյունի վայրում դի է հայտնաբերվել, հայտնում է Ղրղզստանի առողջապահության նախարարությունը:
«Դեպքի վայրում է գտնվում մահացածի մարմինը, ով, նախնական տվյալներով, ավտոմեքենայում է եղել»,- հայտարարել են գերատեսչությունում:
Բիշքեկի շտապօգնության կայանի գլխավոր բժիշկը հայտնել է, որ դեպքի վայր ժամանած բժիշկների բրիգադն օգնություն է տրամադրել դեսպանատան երկու աշխատակիցների:
Բավ է պառակտվել