Բավ է պառակտվել
31-08-2015 15:02

Հզոր պայթյուն Ուկրաինայի Ռադայի մոտ բողոքի ցույցի ժամանակ

Ուկրաինայի Գերագույն ռադայի շենքի մոտ անցկացվող բողոքի ցույցի ժամանակ հզոր պայթյուն է գրանցվել: Նշվում է, որ հուժկու պայթյունի արդյունքում կան տասնյակից ավելի վիրավորներ, որոնց թվում են նաև ուժային կառույցների մոտ 15 աշխատակիցներ: Վիրավորների մի մասի վիճակը ծանր է գնահատվում, մյուս մասն էլ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Գերագույն ռադայի շենքի մոտ բողոքի ցույց են անում մի քանի հազար քաղաքացիներ, ովքեր իրենց դժգոհությունն են հայտնում երկրի մայր օրենքում շրջանների ապակենտրոնացման դրույթի շուրջ կատարած փոփոխությունների մասով: Ավելի վաղ պարզ էր դարձել, որ Գերագույն ռադան օրենսդրական փոփոխություն է իրականացրել, որով նախատեսվում է Դոնեցկի և Լուգանսկի մարզերի որոշ շրջաններում հատուկ ինքնակառավարման կարգ, սակայն որևէ հատուկ կարգավիճակ այդ շրջանների համար չի սահմանվում: Փոխոխությունների նախաձեռնության հեղինակը Ուկրաինայի նախագահն է: Փոփոխություններին կողմ է քվեարկել 265 պատգամավոր: Միաժամանակ հաղորդվում է, որ օրենսդրական փոփոխությունների խորհրդարանական քննարկումները անցել են սուր մթնոլորտում: Փոփոխություններին կտրականապես դեմ են հանդես եկել Տիմոշենկոյի «Բատկիվշինա», ինչպես նաև «Ծայրահեղական կուսակցություն» և «Ինքնաօգնություն» կուսակցությունների պատգամավորները: Վերջիններս նույնիսկ արգելափակել են Գերագույն ռադայի ամբիոնը: Յուլիա Տիմոշենկոն էլ իր հերթին կոչ է արել դեմ քվեարկել փոփոխություններին` նշելով, որ դրանք ոչ խաղաղության են տանում, ոչ էլ լուծում եմ ապակենտրոնացման հարցը: