Բավ է պառակտվել
15-12-2015 15:29

ԱՄՆ իշխանությունները կարող են վիզա տրամադրելիս ուսումնասիրել սոցցանցերի էջերը

ԱՄՆ մուտքի թույլտվության հարցումները քննարկելիս ամերիկյան պետական հաստատությունները կուսումնասիրեն սոցիալական ցանցերում դիմողների էջերը, եթե դրա անհրաժեշտությունը տեսնեն: Այս տեղեկությունը՝ հաստատել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին:
Նրա խոսքով, յուրաքանչյուր հայտի պաշտոնյաները անհատական մոտեցում կցուցաբերեն: Ընդ որում, նման աշխատանք պետք է իրականացնի ոչ միայն պետքարտուղարությունը, այև ներքին անվտանգության դեպարտամենտը:
Քիրբին նշել է, որ շատերը թաքցնում են իրենց մասին տեղեկատվությունը սոցիալական ցանցերում, օրինակ, հանդես գալով կեղծանուններով: Նրանք կարող են նաև փակել իրենց էջերը, որպեսզի հյուպատոսության աշխատակիցները չկարողանան ծանոթանալ բովանդակությանը: Վիզայի համար դիմողների սոցիալական ցանցերի էջերն ուսումնասիրելու անհրաժեշտությունը ծագել է Քալիֆորնիայում զանգվածային գնդակահարության գործի հետաքննության հետ կապված: Այդ հանցագործության մեջ կասկածվողնեը պակիստանցիներ են, որոնք ԱՄՆ են տեղափոխվել 2014 թվականին: