Բավ է պառակտվել
05-03-2016 13:13

Լեհաստանի նախագահը վթարի է ենթարկվել

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի լիմուզինը վթարի է ենթարկվել: Դեպքը տեղի է ունեցել երկրի հարավում, երբ նախագահի ավտոշարասյունը Կարպաչից ուղևորվում էր դեպի Լևին Բժեսկի: Ավտոմեքենան մայրուղիով ընթանալիս է եղել բավական բարձր արագությամբ, երբ պայթել է ավտոմեքենայի հետևի անիվներից մեկը: Անջեյ Դուդան տեղափոխվել է այլ ավտոմեքենա և շարունակել ճանապարհը: Լեհաստանի նախագահն արդեն մեկնաբանել է կատարվածը և հայտարարել, որ ավտովթարի հետևանքով ոչ ոք չի տուժել: «Տուժածներ չկան, ես վնասվածք չեմ ստացել: Տեսական առումով դա չպետք է տեղի ունենար, այն անվտանգ մեքենա է` մի քանի անգամ ստուգված»,- ասել է Լեհաստանի նախագահը: Նա գովեստի խոսքեր է ասել իր վարորդի հասցեին, որը կարողացել է խուսափել այլ ավտոմեքենայի հետ բախումից: Լեհական կառավարության անվտանգության ծառայությունը ուսումնասիրում է դեպքի հանգամանքները: