01-10-2016 16:00

Ղրղզստանի նախագահը դուրս է գրվել Մոսկվայի կենտրոնական կլինիկական հոսպիտալից

Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը դուրս է գրվել Մոսկվայի կենտրոնական կլինիկական հոսպիտալից, հայտնում է Մոսկվայում Ղրղզստանի դեսպանատան մամուլի խոսնակ Գուլբարիչ Բայըմբեթովան:

«Նախագահի բուժումն ավարտվել է: Նրա վիճակը լավ է, հետազոտության արդյունքները՝ նույնպես: Նա դուրս է գրվել»,- ասել են դեսպանատնից:

Այս պահին Աթամբաեւը պատրաստվում է մեկնել Ղրղզստան:

Հիշեցնենք, որ Աթամբաեւը Մոսկվա էր ժամանել ռուսական կողմի հրավերով բուժման նպատակով: