Բավ է պառակտվել
23-01-2015 08:32

Եմենի նախագահն ու կառավարությունը հրաժարական են ներկայացրել

Եմենի նախագահ Աբդ Ռաբբո Մանսուր Հադին հրաժարական է ներկայացրել:  Այս հայտարարությունից մի քանի ժամ առաջ հրաժարական է ներկայացրել երկրրի կառավարությունը: Նախագահը պաշտոնից հեռանալու մասին հայտարարել է Եմենում պետական հեղաշրջման ֆոնին: Հունվարի 21-ին նախագահը բանակցություններ է վարել շիաների շարժման ներկայացուցիչների հետ: Դրանց արդյունքներով պետությունը համաձայնել է փոփոխություններ մտցնել Սահմանադրության մեջ: Բարեփոխումների համաձայն, շիաների ներկայացուցիչները կկարողանան պաշտոններ զբաղեցնել երկրի պետական բոլոր կառույցներում: