Բավ է պառակտվել
01-04-2015 11:44

Վենեսուելայի նախագահը բռնցքամարտի է բռնվել հենց փողոցում (տեսանյութ)

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն նախօրեին կրկին զարմացրել է շրջապատողներին՝ բռնցքամարտի բռնվելով հենց փողոցում: Դա եղել է Կոխեդես նահանգի քաղաքներից մեկում իր ուղևորության ժամանակ: Փողոցում հանդիպելով երիտասարդ բռնցքամարտիկ և հիփ-հոփ կատարող Գանդի Արոչուին՝ Մադուրոն անմիջապես բռնցքամարտի կեցվածք է ընդունել և նրան կատակ-մենամարտ առաջարկել: Բռնցքամարտի մասնագետների կարծիքով՝ Մադուրոն փորձել է նմանակել հայտնի բռնցքամարտիկ Մոհամեդ Ալիի ոճը՝ պաշտպանվելով և «հարվածելիս» թռչկոտելով, ինչպես նաև իրեն բարձրաձայն համեմատելով Կասսիուս Կլեյի հետ (այդպես են անվանել Ալիին ծնվելիս):