Բավ է պառակտվել
15-09-2015 10:30

Վենեսուելան «ճակատամարտ» է հայտարարել՝ հանուն նավթի գների կայունացման. նախագահ

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն երկուշաբթի օրը հայտարարել է ՕՊԵԿ-ի հետ մշտական պայքարի մասին՝ հանուն նավթի գների կայունացման: «Մենք հայտարարում ենք, որ սկսում ենք մշտական ճակատամարտ՝ հանուն նավթի գների, նոր դաշինքի ստեղծմանն ուղղված աշխատանքի, որն անհրաժեշտ է տնտեությանն ու մարդկությանը: Նավթի գների հետ կապված ներկայիս վիճակը հարվածում է մեր ներդրումներին, մեր առաջիկա տարիներին»,- ասել է Մադուրոն: Նրա խոսքերով՝ Կարակասն առաջարկում է մշակել և համաձայնեցնել նավթի գների բազային պարամետրերը աշխարհի տարածաշրջանների համար: Այդ առաջարկությունը նրանք պատրաստվում են քննարկել ինչպես ՕՊԵԿ-ի շրջանակներում, այնպես էլ կարտելի մեջ չմտնող նավթ արտադրող երկրների հետ: