Բավ է պառակտվել
24-03-2016 09:49

ԱՄՆ նախագահն Արգենտինայում ընդունելության ժամանակ տանգո է պարել (տեսանյութ)

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և նրա կինը՝ Միշելը, Արգենտինա կատարած այցի ժամանակ տանգո են պարել: ԱՄՆ նախագահի և նրա կնոջ զուգընկերները եղել են պրոֆեսիոնալ պարողներ:
Արգենտինայի նախագահ Մաուրիսիո Մակրի կազմակերպած ընդունելության ժամանակ հյուրերին որոշել են զվարճացնել լատինամերիկյան պարերով: Սկզբում սկսել են պարել պրոֆեսիոնալ պարողները, իսկ հետո նրանք պարի են հրավիրել ԱՄՆ նախագահին և առաջին տիկնոջը: Օբաման փորձել է հրաժարվել, բայց հետո ընդունել է հրավերը:
Բ. Օբաման Արգենտինա է մեկնել մարտի 23-ին: