Բավ է պառակտվել
25-06-2017 14:14

Էրդողանը կորցրել է գիտակցությունը՝ տոնական աղոթքի ժամանակ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կորցրել է գիտակցությունը՝ Ստամբուլի մոտակայքում գտնվող Աթաշեհիր քաղաքի մզկիթում ընթացող տոնական աղոթքի ժամանակ:
Ինչպես հաղորդում են տեղական ԶԼՄ-ները, երկրի ղեկավարի մոտ են վազել թիկնապահները, այնուհետև նրան դուրս են բերել պատգարակի օգնությամբ:
Միջադեպի վայր են կանչվել բուժաշխատողներ: Լրագրողներին մզկիթին մոտ չեն թողել: Ավելի ուշ Էրդողանը գիտակցության է եկել, և լրատվամիջոցներին հայտնել, որ իրեն լավ է զգում, իսկ ինքնազգացողության վատացման պատճառը եղել է արյան մեջ շաքարի մակարդակի հանկարծակի բարձրացումը:
Կիրակի օրը ողջ աշխարհի մահմեդականները նշում են Ռամազան սրբազան ամսվա ավարտը: Այս տարի այն սկսվել է մայիսի 26-ին: Դա պահքի ամիս է, որի ընթացքում մահմեդականները արևածագից մինչ մայրամուտ հրաժարվում են սնունդից և ըմպելիքներից:
Թուրքիայի առաջնորդը 63 տարեկան է: 2012թ. նա ստամոքսի վիրահատություն է տարել: