Բավ է պառակտվել
22-01-2016 11:14

Լատվիայի նախագահին հաշմանդամության կարգ կտան

Լատվիայի նախագահ Ռայմոնդս Վեյոնիսի սրտի վիրահատությունից հետո կարող են նրա համար հաշմանդամության կարգ ձևակերպել: Այդ մասին հայտարարել է աշխատունակության փորձաքննության և առողջության հարցերով պետական բժշկական հանձնաժողովի նախագահ Մարիս Անդերսոնասը:
«Երբ սրտի փականը փոխարինում են պրոթեզով, այդ դեպքում հիվանդին առաջարկվում է հաշմանդամության կարգ», -ասել է պաշտոնյան: Նման դեպքերում, ըստ նրա, հաշմանդամության երրորդ կարգ է ձևակերպվում: