Բավ է պառակտվել
14-01-2015 13:39

Իտալիայի նախագահը հրաժարական է տվել

Իտալիայի նախագահ Ջորջո Նապոլիտանոն այսօր՝ հունվարի 14-ին, հրաժարական է տվել: Պետության ղեկավարի պարտականությունները կստանձնի սենատի նախագահ Պիետրո Գրասոն:

Առողջական խնդիրների պատճառով պաշտոնը վաղաժամ լքելու մտադրության մասին Նապոլիտանոն հայտարարել էր դեռ 2014թ. դեկտեմբերին: Հունիսին կլրանա քաղաքական գործչի 90-ամյակը: Ակնկալվում է, որ խորհրդարանը նոր նախագահի ընտրության համար կքվեարկի հունվարի վերջին: Նախագահ դառնալու համար թեկնածուին անհրաժեշտ է հավաքել օրենսդիրների ձայների 2/3-ը: Իտալիայի նախագահի պաշտոնին հավակնում են Հռոմի նախկին քաղաքապետ Վալտեր Վելտրոնին, Թուրինի քաղաքապետ Պիերո Ասինոն, Սահմանադրական դատարանի դատարավոր Սերջո Մատարելլան, արտգործնախարար Պաոլո Ջենտիլոնին եւ սենատոր Աննա Ֆինոկյարոն: