Բավ է պառակտվել
22-10-2016 10:14

Ֆրանսիայի նախագահը խոստացելէ հանդիպել բողոքող ոստիկաններին

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ կհանդիպի բողոքող ոստիկաններին և կլսի նրանց դժգոհությունները։ Նա Բրյուսելում Եվրոպական խորհրդի նիստում ունեցած ելույթի ժամանակ անդրադարձել է այդ խնդրին ու խոստացել մյուս շաբաթվա սկզբին կազմակերպել հանդիպում իրավապահ մարմնի ներկայացուցիչների հետ` քննարկելու խնդիրը։ Մեծ թվով ոստիկաններ հոկտեմբերի 21-ին Ֆրանսիայի ոստիկանության կենտրոնական վարչության շենքի մոտ բողոքի ակցիա են կազմակերպել՝ պահանջելով բավականաչափ տեխնիկա տրամադրել իրենց սեփական պաշտպանության համար: Ոստիկանների կողմից նման ակցիաներ անցկացվել են նաև Կալում, Տուլուզում, Լիոնում, Նիսում ու այլ քաղաքներում։ Ընդհանուր առմամբ բողոքի ակցիաներին մասնակցել է երեք հազարից ավելի ոստիկան։