Բավ է պառակտվել
08-02-2016 10:01

Անգելա Մերկելն ու Ֆրանսուա Օլանդը քննարկել են միգրացիոն ճգնաժամը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Ստրասբուրգում հանդիպման ընթացքում քննարկել են միգրացիոն ճգնաժամը և այն լուծելու հնարավորությունները:
Երկու պետությունների ղեկավարները համամիտ են այն հարցում, ինչ վերաբերում է Եվրահանձնաժողովի ընդունած գործողությունների պլանի առաջնահերթություններին։ Տվյալ պլանը ներառում է օգնություն Հունաստանի սահմաններին իրավիճակի վերահսկողության հարցում և Թուրքիային ֆինանսական օգնության հատկացում` փախստականների հոսքը դեպի Եվրոպա սահմանափակելու համար:
Մերկելը և Օլանդը քննարկել են նաև Սիրիայում իրավիճակը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ ԵՄ երկրները հաստատել են Թուրքիային 3 մլրդ եվրո հատկացումը միգրացիոն ճգնաժամի դեմ պայքարի համար։