Բավ է պառակտվել
12-05-2016 09:05

Ռուսեֆն նախապես հանում է իր իրերը նախագահական նստավայրից

Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆը, չսպասելով սենատում իր իմփիչմենթի հարցով քվեարկության արդյունքներին, կարգադրել է իր անձնական իրերը հանել նախագահական նստավայրից ու տեղափոխել իր առանձնատուն:

Սենատն արդեն ավելի քան 12 ժամ է քննարկում է Ռուսեֆին 180 օրով պաշտոնից հեռացնելու հնարավորությունը: Առայժմ 35 ելույթ ունեցած սենատորներից 28-ը կողմ են արտահայտվել իմփիչմենթին: Այս նախաձեռնությունն անցկացնելու համար անհրաժեշտ է խորհրդարանի վերին պալատի ընդամենը 41 անդամների ձայնը:

Նախագահական պալատից նստավայր են տեղափոխվել զանազան նկարներ ու զարդեր, որոնք Ռուսեֆի սեփականությունն են:

Եթե սենատորները դրական որոշում կայացնեն Ռուսեֆի իմփիչմենթի հարցով, պետության առաջնորդի պարտականությունները ժամանակավորապես կանցնեն փոխնախագահ Միշել Թեմերին: Հետո սենատը նորից կքննարկի նախագահի հրաժարականի հարցը՝ եթե այն հաստատեն խորհրդարանականների երկու երրորդը՝ 54 մարդ, ապա պետության նախագահը վերջնականապես կհեռանա իր պաշտոնից:

Բրազիլիայի ընդդիմությունը Ռուսեֆին մեղադրում է հարկային խախտումների ու իր վերընտրությունը պետական միջոցներով ֆինանսավորելու մեջ: Նախագահն ինքը հերքում է այդ մեղադրանքները, նա ավելի վաղ հայտնել էր, որ պատրաստ է պայքարել իր պաշտոնի համար՝ օգտագործելով «բոլոր հասանելի միջոցները»: