Բավ է պառակտվել
20-03-2017 13:56

ՀՀ նախագահն Իրանի ժողովրդին շնորհավորել է Նովրուզի առթիվ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին և Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեին բնության զարթոնքի հիասքանչ տոնի՝ Նովրուզի առթիվ»,-այս մասին հայտնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից:
«Սարգսյանը մաղթել է, որ Արեգակնային տոմարով նոր՝ 1396 թվականն Իրանի համար լինի հետագա զարգացման, նորանոր հաջողությունների ու ձեռքբերումների տարի»,- ասված է հաղորդագրության մեջ։
ՀՀ Նախագահը նշել է, որ անցնող քառորդ դարի ընթացքում հայ-իրանական բարեկամական հարաբերությունները շարունակ վերընթաց զարգացում են ապրել` ամենատարբեր ոլորտներում` բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունից մինչև առևտրատնտեսական սերտ համագործակցություն, մարդկանց միջև կապերից մինչև գիտակրթական ու մշակութային փոխգործակցություն: Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ այդ հաստատուն հենքի վրա հայ-իրանական միջպետական ամուր կապերը հետագայում ևս կընդլայնվեն և կխորանան՝ ի նպաստ երկու ժողովուրդների խաղաղ և բարեկեցիկ ապագայի:
Հայաստանի նախագահը Իրանի ղեկավարությանը նաև քաջառողջություն, արևշատություն և հաջողություններով լի բեղմնավոր գործունեություն է մաղթել, իսկ Իրանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն: