Բավ է պառակտվել
04-06-2016 09:35

Արգենտինայի նախագահը տեղափոխվել է հիվանդանոց

Արգենտինայի նախագահ մաուրիսիո Մակրին տեղափոխվել է հիվանդանոց՝ սրտի առիթմիայով:  Մակրին Clinica de Olivos հիվանդանոցում է: Երկրի ղեկավարի շրջապատի աղբյուրը հայտնել է, որ Մակրին դուրս կգրվի հետազոտվելուց անմիջապես հետո, նրա վիճակը վտանգավոր չի ներկայացնում: Նախագահի առողջական վիճակի վատթարացման եւ հիվանդանոց տեղափոխվելու մասին առաջին տեղեկությունը հայտնի էր դարձել դեռ կեսօրին, սակայն նրա պաշտոնական ներկայացուցիչները հերքում էին լուրը: