Բավ է պառակտվել
03-02-2015 09:41

Էրդողանի մամլո ծառայությունը չի հաստատել մահափորձի մասին տեղեկությունը

Թուրքիայի նախագահի մամլո ծառայությունը չի հաստատել, որ երկուշաբթի պետության ղեկավարի համար ընտրած երթուղում՝ մայրաքաղաքի Չանքայ թաղամասում, երկու պայթյուն է տեղի ունեցել: Ավելի վաղ հայտնի է դարձել այն մասին, որ Թուրքիայի նախագահի մեքենաների շարասյան համար նախատեսված երթուղում՝ Անկարայի Չանքայ թաղամասի բակերից մեկում, երկու պայթյուն է որոտացել: «Մենք չունենք որևէ տեղեկություն Թուրքիայի նախագահի երթուղում կատարված պայթյունների մասին: Մենք չենք կարող մեկնաբանել թերթերի հրապարակումները այդ կապակցությամբ», — հայտարարել է աղբյուրը: Նախկինում հաղորդվել է այն մասին, որ դեպքի վայր է ուղարկվել մեծ թվով ոստիկանության և հատուկ ծառայության աշխատակիցներ: Նրանք պարզել են, որ ինքնաշեն պայթուցիկ սարքավորումները տեղադրված են եղել երեք պլաստիկյա շշերում, որոնցից մեկը չի պայթել: Փորձագետների կարծիքով պայթուցիկների հզորությունը իրենից մեծ վտանգ չի ներկայացրել: Առայժմ հայտնի չէ, թե արդյոք Էրդողանն է եղել անհայտ հանցագործների նպատակը: Պատահարի փաստով հարուցվել է քրեական գործ: