Բավ է պառակտվել
17-12-2014 16:00

Իտալիայի նախագահը լքում է պաշտոնը

Իտալիայի նախագահ Ջորջո Նապոլիտանոն հայտարարել է, որ մի քանի շաբաթվա ընթացքում կթողնի իր պաշտոնը: Դրանով 89-ամյա քաղաքական գործիչը մտադիր է կյանքի կոչել իր մտադրությունը՝ դադարեցնել իր լիազորությունները նախքան պաշտոնական ժամկետի ավարտը (2020 թվականին): Նրա խոսքով՝ ինքը պատրաստվում է լքել պաշտոնը նախքան կավարտվի ԵՄ-ում Իտալիայի նախագահության ժամկետը, որը նախատեսված է հունվարի 13-ին: Իտալիայի նոր նախագահը կընտրվի երկրի խորհրդարանի կողմից Նապոլիտանոյի հրաժարականից հետո 15 օրվա ընթացքում: