Բավ է պառակտվել
16-11-2015 09:22

Ֆրանսուա Օլանդը մտադիր է 3 ամսով երկարաձգել երկրում սահմանված արտակարգ դրությունը

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը մտադիր է 3 ամսով երկարաձգել երկրում հայտարարված արտակարգ դրությունը` ահաբեկչական վտանգով պայմանավորված: Համապատասխան օրինագիծը չորեքշաբթի կներկայացվի նախարարների խորհրդի դիտարկմանը: Այնուհետև առաջարկը պետք է հաստատվի խորհրդարանի կողմից: Ֆրանսիայի օրենսդրության համաձայն` արտակարգ դրության` ավելի քան 12 օրով երկարաձգման առաջարկը կարող է ուժի մեջ մտնել միայն պատգամավորների աջակցությամբ: Երկրի ՆԳ նախարար Բերնար Կազնևը կարծիք է հայտնել, որ երկրում սահմանված արտակարգ դրությունը կնպաստի ատելության քարոզիչների դեմ պայքարի արագացմանը: