Բավ է պառակտվել
01-05-2015 09:36

Վրաստանի վարչապետը ներկայացրել է նախարարների կաբինետի նոր կազմը

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ներկայացրել է նոր նախարարների թեկնածությունները։ Այժմ երկրի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին կառավարության նորացված կազմը պետք է ներկայացնի խորհրդարանին, որպեսզի վերջինս արտահայտի վստահության քվե: 2014թ. հուլիսին հաստատված՝ Ղարիբաշվիլիի գլխավորած կառավարությանը վստահություն հայտնելու հարցը ծառացել է, երբ չորեքշաբթի օրը կաբինետի թվով 7-րդ անդամը՝ Վրաստանի սպորտի և երիտասարդության հարցերով նախարար Լևան Կապիանին, լքել է իր պաշտոնը, ինչից հետո երկրի նախարարների կաբինետը ստիպված էր հրաժարական տալ։ Վրաստանի Սահմանադրության համաձայն՝ որպեսզի կառավարությանը վստահության հարց բարձրանա, այն պետք է լքի նախարարների 1/3-ը: Վրաստանի նախարարների կաբինետում ընդամենը 19 մարդ կա: Խորհրդարանական մեծամասնության ղեկավար Դավիդ Սագանելիձեն չի բացառում, որ Վրաստանի կառավարության նորացված կազմին վստահություն հայտնելու գործընթացը խորհրդարանում անցկացվի արդեն մինչև ընթացիկ շաբաթվա վերջ: Եթե օրենսդիր մարմինը չհաստատի կառավարության նոր կազմը, նախագահն իրավունք ունի ազատ արձակել խորհրդարանը և նշանակել նոր խորհրդարանական ընտրություններ։