Բավ է պառակտվել
09-10-2014 15:29

Եմենի վարչապետը նշանակումից 2 օր անց հրաժարական է տվել


Եմենի վարչապետ Ահմեդ Ավադ բին Մուբարաքը, ով երկու օր առաջ էր այդ պաշտոնում նշանակվել, հրաժարական է տվել, հայտնում է Interfax.ru-ն:
Նա այդ քայլին է գնացել, քանի որ շիա ապստամբները դժգոհ են նրա թեկնածությունից: Վարչապետն իր որոշումը բացատրել է «ազգային միասնությունը պահպանելու և տարաձայնություններից խուսափելու» ցանկությամբ:
Եմենի նախագահ Աբդու Ռաբի Մանսուր Հադին արդեն համաձայնություն է տվել հրաժարականի դիմումին:
Սեպտեմբերի վերջին «Ալ-Հուսի» շիական կլանը վերահսկողություն էր հաստատել հիմնական կառավարական կառույցների նկատմամբ և այժմ գտնում է, որ այդ վարչապետը «հակասում է ժողովրդի կամքին»: