Բավ է պառակտվել
26-01-2015 12:26

Հունաստանի վարչապետն ընդունել է պարտությունը

«Նոր ժողովրդավարություն» աջակողմյան կուսակցության ղեկավար, Հունաստանի վարչապետ Անտոնիս Սամարասն ընդունել է երկրի խորհրդարանական ընտրություններում իր քաղաքական ուժի պարտությունը և շնորհավորել ձախակողմյան ուժերի առաջնորդ Ալեքսիս Ցիպրասին:

«Հույն ժողովուրդն ասել է իր խոսքը, և մենք հարգում ենք նրա որոշումը»,-ասել է Սամարասը հեռուստաելույթում: Միաժամանակ նա խոստացել է, որ իր կուսակությունը որոշիչ դեր է խաղալու խորհրդարանում և շարունակելու է եվրոպական կուրսը: Ցիպրասի հետ հեռախոսազրույցում վարչապետն ասել է, որ քաղաքականության մեջ լինում են և ուրախության, և տխրության պահեր: Վերջին տվյալներով, «Սիրիզա» ձախակողմյան կուսակցությունը ստացել է ընտրողների ձայների 36 տոկոսը, իսկ «Նոր ժողովրդավարություն»-ը՝ 28 տոկոս: Հունաստանում հաշվարկել են, որ ձախերը 300 տեղ ունեցող խորհրդարանում 9 մանդատ ավել կստանան աջերից: