Բավ է պառակտվել
06-11-2014 12:59

Վրաստանի վարչապետը պնդում է, որ երկրում ճգնաժամ չկա

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կառավարության նիստի ընթացքում հայտարարել է, թե երկրում ճգնաժամի սպառնալիք չկա,: 
Հիշեցնենք, որ Ղարիբաշվիլին պաշտոնանկ է արել երկրի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիային՝ հայտարարելով, թե թույլ չի տա քաղաքականացնել գերատեսչությունը: 
«Որևէ վտանգ կամ երկրում ճգնաժամի սպառնալիք չկա: Մենք մեծամասնություն ունենք խորհրդարանում, և կառավարությունը կարող է շարունակել աշխատել արդյունավետորեն»,-հայտարարել է վարչապետը: 
Կառավարության ղեկավարը նախարարներին կոչ է արել շարունակել աշխատանքները նույն ոգով, իսկ հանրությանը խորհուրդ է տվել հանգստանալ և չկասկածել, որ ներպետական հակամարտություն կսկսվի:
«Կառավարության ղեկավարը հույս ունի, որ ամեն ինչ ավելի լավ կշարունակվի, քան եղել է նախկինում»,-ասված է Ղարիբաշվիլիի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ: