Բավ է պառակտվել
08-07-2015 11:30

Դավութօղլուն չի բացառել արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն չի բացառել երկրում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը: 
Դավութօղլուի խոսքով՝ ինքն սկսելու է բանակցել բոլոր կուսակցությունների հետ, որոնք իրավունք են ձեռք բերել ներկայացված լինելու երկրի խորհրդարանում, սակայն եթե կոալիցիոն կառավարության ստեղծման վերաբերյալ համաձայնություն ձեռք չբերվի, ապա արտահերթ խորհրդարանական ընտրություն տեղի կունենա:
Հունիսի 7-ին Թուրքիայում խորհրդարանական ընտրություններ էին տեղի ունեցել, որին մասնակցել է 20 կուսակցություն: Ընտրությանը մասնակցել է 53 մլն ընտրող: 
Ընտրության արդյունքների հրապարակումից հետո 45 օրվա ընթացքում երկրում պետք է կառավարություն ձևավորվի: Սակայն իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը բացարձակ մեծամասնություն կազմել չի կարողացել և ստիպված է կոալիցիոն կառավարություն ձևավորել։