Բավ է պառակտվել
05-05-2016 12:17

Թուրքիայի վարչապետը հրաժարական կտա

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, ամենայն հավանականությամբ, այս շաբաթ հրաժարական կտա
Հնարավոր է`Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն իր հրաժարականի մասին հայտարարի այսօր`մայիսի 5-ին: Տեղեկությունների համաձայն`Դավութօղլուն իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության վարչության նիստից հետո մամուլի ասուլիս կանցկացնի և կհայտարարի վարչապետի պաշտոնից հրաժարվելու մասին: Հնարավոր է, որ հրաժարականի հայտարարությունը տարածվի առանց մամուլի ասուլիսի: Ավելի վաղ հաղորդվել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու վարչապետ Ահմեդ Դավութօղլուի միջև կայացած վերջին հանդիպման ընթացքում որոշվել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության արտահերթ համագումար անցկացնել։ Թուրքական լրատվամիջոցների պնդմամբ՝ համագումարի ընթացքում որոշվելու է Դավութօղլուի «ճակատագիրը»: Վերջին օրերին լրատվամիջոցները պարբերաբար խոսում են Էրդողան-Դավութօղլու լարված հարաբերությունների մասին՝ նշելով, որ նրանք տարաձայնություններ ունեն մի շարք կարևոր հարցերում: