Բավ է պառակտվել
15-10-2015 09:25

Անկարայում գրանցված ահաբեկության զոհերի թիվը համարյա 100-ի է հասել

Անկարայում տեղի ունեցած երկու պայթյունների հետևանքով զոհված անձանց թիվն ավելացել է մինչև 99 մարդ, հայտնում է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն։ Նախկին պաշտոնական տվյալների համաձայն, անցյալ շաբաթ տեղի ունեցած երկու պայթյունի հետևանքով մահացել է 97 մարդ։ Չորեքշաբթի Անկարայի Բժշկական պալատը հայտնել էր, որ 106 մարդ է զոհվել։ «Մենք ունենք 99 զոհ, 94–ի ինքնությունը պարզվել է, նրանց մարմինները փոխանցվել են բարեկամներին։ Մահացածների թվում Պաղեստինի քաղաքացի կա, մենք սպասում ենք, որ նրա բարեկամները ժամանեն», – հայտնել է Դավութօղլուն: Նա ավելացրել է, որ ահաբեկության պատվիրատուները կբացահայտվեն և պատասխանատվություն կկրեն։ Ավելի վաղ վարչապետը նշել էր, որ Անկարայում տեղի ունեցած ահաբեկությանը կարող են մասնակից լինել «Իսլամական պետությունն» (ԻՊ) ու Քրդստանի աշխատավոր կուսակցությունը (ՔԱԿ)։ Շաբաթ օրը Թուրքիայի մայրաքաղաքում երկու պայթյուն է որոտացել։ Պայթյունը գրանցվել է արհմիությունների և հասարակական կազմակերպությունների կազմակերպած ցույցից առաջ։ «Աշխատանք, խաղաղություն, ժողովրդավարություն» կարգախոսով հավաքն ուղղված էր երկրի հարավ–արևելքում թուրք–քրդական հակամարտության հետևանքով առաջացած բռնության ալիքի դեմ։ Պայթյունները կազմակերպել էին մահապարտ ահաբեկիչները երկաթուղային կայարանի մոտակայքում, որտեղով անցնում էին ցույցի մասնակիցները։