Բավ է պառակտվել
05-12-2016 09:03

Իտալիայի վարչապետը հրաժարական է տալիս

Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին այսօր հրաժարական է տալու: Նա այս մասին հայտարարել է կառավարությունում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեում կրած պարտությունից հետո:
«Սրանով ավարտվում է իմ կառավարության փորձը: Այսօր ես նախագահին կներկայացնեմ հրաժարականի դիմում»,- ասել է Ռենցին, ով եղել է սահմանադրական փոփոխությունների նախաձեռնողը:
Քաղաքական գործիչը խոստովանել է, որ սահմանադրական բարեփոխումների կողմնակիցները պարտություն են կրել:
«Ես պարտվեցի: Ես չկարողացա ձեզ հաղթանակ պարգևել, և ես ընդունում եմ իմ պատասխանատվությունը պարտության համար»,- ասել է Ռենցին:
Նա նշել է, որ մասնակցությունը բավականին բարձր է եղել, ինչը խոսում է ժողովրդավարության մասին. «Ես շնորհավորում եմ հաղթանակի առիթով բոլոր նրանց, ովքեր կողմնակից չէին այս փոփոխություններին: Ես ցանկանում եմ ձեզ ապագայում բեղմնավոր աշխատանք»,- հավելել է նա: