Բավ է պառակտվել
23-05-2015 08:28

Թուրքիայի իշխող կուսակցությունը կարող է զրկվել մեծամասնությունից. հարցում

Թուրքիայի իշխող Արդարության և զարգացման կուսակցությունը կարող է զրկվել մեծամասնությունից գալիք խորհրդարանական ընտրություններին, որոնք կայանալու են հունիսի 7-ին: Միակ ելքը, որը կմնա նրանց տվյալ դեպքում, կոալիցիա ձևավորելն է: Այսպիսի արդյունքներ են հրապարակվել թուրքական մասնավոր Konda ընկերության պատվերով անցկացրած հարցման արդյունքում: Ըստ հարցման արդյունքների՝ նախագահի կուսակցության աջակցությունը նվազել է և նախկինում 49,8%-ից այժմ կազմում է 40,5%: Բացի այդ հարցման մասնակիցների 29%-ը պատրաստակամություն է հայտնել քվեարկել ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության օգտին, ևս 15%-ը պատրաստ է իր ձայները տալ Ազգայնական շարժման կուսակցությանը: Հետաքրքրաշարժ է նաև այն փաստը, որ ըստ հարցման արդյունքների՝ խորհրդարանում հայտնվելու է նաև քրդական Ժողովրդական-ժողովրդավարական կուսակցությունը, որին իրենց ձայները պատրաստ են տալ հարցման մասնակիցների 11,5%-ը, և դա բավական է Թուրքիա խորհրդարանի 10%-նոց նիշն անցնելու համար: Konda ընկերության հարցումները մեծ հարգանք են վայելում Թուրքիայում, քանի որ դրանց արդյունքները նախորդ ընտրություններին ամենից ստույգ էին: