Բավ է պառակտվել
03-08-2016 11:13

Ճապոնիայի վարչապետը ցրել է կառավարությունը

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն ցրել է կառավարությունը։

 Աբեն վերադասավորումներ է արել նախարարների կաբինետում. ԱԳՆ ղեկավար Ֆումիո Քիսիդուն մնացել է իր պաշտոնում։
Պաշտպանության նախարարարության ղեկավարությունն է ստանձնել Լիբերալ–դեմոկրատական կուսակցության քաղխորհրդի նախագահ Թոմոմի Ինադուն։

Ֆինանսների նախարար Տարո Ասոն նույնպես մնացել է իր պաշտոնում:

Էկոնոմիկայի և առևտրի նոր նախարարը Մոտո Հայասիի փոխարեն կլինի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղարի տեղակալ Հիրոսիգե Սեկոն: 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Աբեն մտադիր է փոխել 19 նախարարից 8–ին, այդ թվում՝ պաշտպանության և էկոնոմիկայի նախարարներին։