Բավ է պառակտվել
09-07-2016 15:43

Մեծ Բրիտանիայի կառավարությունը մերժել է կրկնակի հանրաքվե անցկացնելու խնդրագիրը

Մեծ Բրիտանիայի կառավարությունը մերժել է նվազագույն մասնակցության դեպքում կրկնակի հանրաքվեի օրենք մտցնելու կոչով խնդրագիրը, որը ստորագրել են ավելի քան 4 միլիոն բնակիչ:

«Հանրաքվեի անցկացման մասին փաստաթուղթը 2015 թվականի դեկտեմբերին ստացել է թագավորական աջակցությունն ու հաստատվել է խորհրդարանի կողմից։ Հնարաքվեի արդյունքների կամ մասնակցության նվազագույն շեմի մասին տվյալներ փաստաթղթի մեջ չեն նշվել»,- ասվում է խնդրագրի կայքում հրապարակված պատասխանի մեջ։