Բավ է պառակտվել
10-06-2015 08:51

Թուրքիայի կառավարությունը հրաժարական է տվել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեքշաբթի օրը` հունիսի 9-ին, ընդունել է կառավարության հրաժարականը: Էրդողանն ընդունել է վարչապետ Ահմեդ Դավութօղլուի կաբինետի հրաժարականը` նոր կառավարություն ձևավորելու համար անցյալ շաբաթ տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո: Նշվում է, որ նախարարները կշարունակեն կատարել իրենց պարտականություններն այնքան ժամանակ, քանի դեռ նոր կառավարությունը չի ձևավորվել: