Բավ է պառակտվել
29-04-2015 10:07

Ղազախստանի կառավարությունը հրաժարական է տվել

Ղազախստանի կառավարությունը հրաժարական է տվել։ Այս մասին հայտնում է երկրի վարչապետ Քարիմ Մասիմովի մամլո ծառայությունը։ «Կառավարության անդամները ստորագրել են լիազորությունները վայր դնելու մասին գրավոր հայտարարություն՝ ուղղված պետության նորընտիր նախագահ Նուրսուլթան Նազարբաևին»,- ասվում է հաղորդագրությունում։ Նշվում է, որ նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը։