Բավ է պառակտվել
28-04-2015 13:34

Ֆինլանդիայի կառավարությունը հրաժարական է տվել

Առավոտյան՝ ապրիլի 28-ին, Ֆինլանդիայի վարչապետ Ալեքսանդեր Սթուբը Ֆինլանդիայի նախագահին հրաժարականի մասին դիմում է ներկայացրել: Երկրում խորհրդարանական ընտրությունների արդյունքում նախկին կառավարության լիազորությունները դադարեցվում են, և իշխանության գլուխ են անցնում նոր քաղաքական գործիչները: «Ցենտրա» կուսակցությունը հաղթել է այդ ընտրություններին՝ հավաքելով ձայների ավելի քան 21 տոկոս, և այժմ կոալիցիոն բանակցություններ է վարում Ֆինլանդիայի նոր կառավարության կազմի վերաբերյալ: Ենթադրվում է, որ մայիսի 7-ին արդեն ձևավորված կլինի կոալիցիան: Քաղաքագետների կարծիքով՝ Ֆինլանդիայի նոր վարչապետ կդառնա «Ցենտրա» կուսակցության առաջնորդ Յուհա Սիպիլյան: