Բավ է պառակտվել
23-05-2015 14:35

Տարեց բազմազավակ գերմանուհին քառյակ է ծննդաբերել

Բեռլինի 65-ամյա բնակչուհի Աննեգրեթ Ռաունիգը (Annegret Raunigk), որն արդեն 13 երեխա ունի, ծննդաբերել է քառյակ՝ երեք տղա և մեկ աղջիկ: Նա դարձել է քառյակը ծննդաբերած ամենատարեց կինը: Երեխաների քաշը կազմում է 655-ից մինչև 960 գրամ, հասակը՝ 30-35 սմ: Նրանց տեղափոխել են քուվեզներ: Ռեկորդակիր մայրիկի հղիության ժամկետը կազմել է 26 շաբաթ: Ծննդաբերությունը տեղի է ունեցել երեքշաբթի՝ մայիսի 19-ին: Տարական դպրոցի ռուսաց և անգլերեն լեզուների ուսուցչուհի Ռաունիգի դեպքը ոչ միանշանակ արձագանքների արժանացավ հասարակության մեջ: Մասնավորապես, մասնագետները նշում են, որ 35 տարեկան հասակից հետո կնոջ հղիությունը ռիսկեր է պարունակում և իր, և ապագա երեխայի համար: Ռաունիգը մեկնել է Ուկրաինա բեղմնավորված ձվաբջջի փոխատնկոլման համար: Գերմանուհին ունի նաև յոթ թոռնիկ: Նրա ավագ երեխան արդեն 40 տարեկան է, իսկ ամենափոքրիկը՝ Լյոլյան, 10 տարեկան է: Հենց նա է խնդրել մայրիկին իրեն համար փոքրիկ եղբայր կամ քույրիկ բերել, և Ռաունիգը համաձայնել է: