Բավ է պառակտվել
21-02-2015 09:29

Հրդեհ է բռնկվել աշխարհի ամենաբարձր բնակելի շենքերից մեկում (տեսանյութ)

Արաբական Միացյալ Էմիրությունների խոշորագույն քաղաք Դուբայում հրդեհվել է աշխարհում ամենաբարձր բնակելի շենքերից մեկը, մոտ 1.000 մարդ տարհանվել է։ 
Հրդեհը մարվել է բռնկվելուց 3 ժամ անց։ 
Մոտ 336 մետր բարձրությամբ և The Torch անունով հայտնի շենքում հրդեհը բռնկվել էր 50-րդ հարկում և տարածվել ավելի քան 20 հարկում։ Բնակիչներն անհապաղ տարհանվել էին։ 
Որն է եղել հրդեհի բռնկման պատճառը՝ չի հաղորդվում։ Երկնաքերը Դուբայում կառուցվել է 2011-ին և ճանաչվել է աշխարհում ամենաբարձր բնակելի շենքերից մեկը։