Բավ է պառակտվել
10-06-2014 10:17

Առնվազն 5 մարդ է մահացել Գերմանիայում անձրևի, կարկուտի և քամու հետևանքով

Առնվազն 5 մարդ է մահացել Գերմանիայի հյուսիս-արևմուտքում անձրևի, կարկուտի և ուժեղ քամու հետևանքով , հայտնում է Взгляд-ը: Եղանակային վատ պայմանները մի քանի ժամ կաթվածահար են արել երկաթուղային երթևեկությունը, ավտոճանապարհներին խոշոր խցանումներ են առաջացել։ Քամու արագությունը հասել է ավելի քան 40մ/վ-ի:
Ուժեղ քամու պատճառով Դյուսելդորֆ քաղաքի օդանավակայանում գիշերը մեկ ժամով չեղյալ են համարվել բոլոր թռիչքները։

Այնուհետև շատ չվերթներ իրականացվել են ուշացումներով։ Դյուսելդորֆում 3 մարդ մահացել է բնակելի տան վրա բարդու ընկնելու հետևանքով։ Փրկարարներին հաջողվել է փլատակների տակից դուրս բերել ևս 3 վիրավոր մարդու։ Քյոլնում մահացել է մեկ հեծանվորդ։ Էսսենում մեկ մարդ մահացել է, երբ փորձել է ճանապարհից հեռացնել ընկած ծառերը։