08-04-2014 08:48

Արգենտինայում արտակարգ դրություն է հայտարարված. վերջին 40 տարվա ամենաուժեղ փոթորիկն է հարվածել

Արգենտինայի արևմտյան Նեուկենին և Ռիո Նեգրոյին շրջաններում արտակարգ իրավիճակ է հայտարարվել, քանզի վերջին 40 տարիների ընթացքում ամենաուժեղ փոթորիկն է հարվածել: Ըստ աղբյուրի՝ մինչ փոթորիկն իշխանությունները դադարեցրել են դասերը դպրոցներում: Հանգստյան օրեր են հայտարարվել պետական սեփականություն հանդիսացող ձեռնարկություններում, ժամանակավորապես փակվել են խանութներն ու սուպերմարկետները: Դպրոցներից և վարչական կառույցներից մոտ 1.3 հազար մարդ է տարհանվել: Օդերևութաբանների տեղեկատվության համաձայն՝ «LUCRETIA» անվանումը ստացած փոթորկը, վերջին 40 տարիների ընթացքում ամենաուժեղն է Նեուկենի և Ռիո Նեգրոյի մարզերում: