Բավ է պառակտվել
14-01-2015 21:16

Գտնվել են Անտարկտիդայում մոլորված ՊետԴումայի պատգամավորները

ՌԴ ՊետԴումայի պատգամավորներ Ալեքսանդր Սիդյակինի և Օլեգ Սավչենկոյի հետ, ովքեր մոլորվել էին Անտարկտիդայում, կապ է հաստատել իրենց ճանապարհորդությունը կազմկերպած տուրիստական կազմակերպությունը: «Ուզում եմ ասել, որ մեզ հաջողվել է հակառակ կապ հաստատել: Նրանք շարունակում են շարժվելդեպիբարձունքը: Արտակարգ իրավիճակի դեպքում կկազմակերպվեր մի սովորական փրկարարական գործողություն ամերիկյան ապահովագրությամբ և տեղի ուղեկցորդների մասնակցությամբ», - պատմել է «Յոթ բարձունք» տուրիստական ընկերության մենեջեր Օլգա Ռումյանցևան: Ավելի վաղ Սիդյակինի մամլո քարտուղար Պավել Շկլյանչուկը տեղեկացրել է, որ պատգամավորների հետ մեկ օր շարունակ չի հաջողվել կապնվել: Պատգամավորները մտադրվել էին հասնել Անտարկտիդայի ամենաբարձր կետին՝ Վինսոնի բարձունքին(4897 մետր), որտեղ նրանք պետք է տեղադրեին Ռուսաստանի դրոշը: