Բավ է պառակտվել
08-12-2015 09:03

Տաջիկստանում վերացնում են երկրաշարժի հետևանքները

Տաջիկստանի Գորնո-Բադախշան ինքնավար մարզի ուժեղ երկրաշարժի հետևանքները վերացնելու նպատակով ձևավորվել է կառավարական հանձնաժողով, երեքշաբթի հայտարարել են պետության ղեկավարի մամուլի ծառայությունից: «Հանձնաժողովը բաղկացած է տրանսպորտի և առողջապահության նախարարությունների , սոցիալական պաշտպանության, Արտակարգ իրավիճակների, քաղաքացիական պաշտպանության և այլ գերատեսչությունների բարձրաստիճան պաշտոնյաներից», - ասվում է տեղեկատվության մեջ: Հանձնաժողովի ղեկավար է նշանակվել Տաջիկստանի փոխվարչապետ Ազիմ Իբրոհիմը: Երկուշաբթի Տաջիկստանում 7.2 մագնիտուտ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Երկրաբանական հետազոտության ծառայության տվյալների համապատասխան՝ էպիկենտրոնը գտնվում է Դուշանբեից 357 կմ հեռավորության վրա: Վերջին տեղեկությունների համաձայն, երկրաշարժից զոհվել է մեկ մարդ, վիրավորվել է մի քանի տասնյակը, ոչնչացվել են ավելի քան 500 տներ: Աղետից ամենաշատը տուժել են Գորնո-Բադախշան ինքնավար մարզի Բարթանգ Ռուշանյան թաղամասի բնակիչները: Նախագահ Էմոմալի Ռահմոնը կառավարական հանձնաժողովի անդամներին հանձնարարել է շտապ միջոցներ ձեռնարկել տուժած բնակչությանը ժամանակավոր ապաստանով տաք հագուստով և տաք կերակրով ապահովելու համար: