Բավ է պառակտվել
16-04-2016 10:13

Ճապոնիայում գրանցվել է 7.0 մագնիտուդով երկրաշարժ. սկսել է գործել Ասո հրաբուխը

Ճապոնիայի Կումամատո շրջանում ժայթքել է Ասո հրաբուխը: Այնտեղ վերջին 2 օրում գրանցվել է 2 ուժեղ երկրաշարժ, շաբաթ օրը հայտնել է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը: Հրաբուխն առաջացրել է փոշու և ծխի 100 մետրանոց սյուն: Օդերևութաբանները հրաբխի ժաթքումը կապել են 2 ժամ առաջ տեղի ունեցած երկրորդ` 7.3 բալ ուժգնությամբ երկրաշարժի հետ:

Ասո հրաբուխը, որը պարբերաբար ժայթքում է, 5 հնարավորից ստացել է վտանգավորության երկրորդ աստիճան: 1 կմ շառավղով արգելված է նրան մոտենալ: