Բավ է պառակտվել
05-09-2017 10:40

Բյուրականի մոտակայքում ծագած հրդեհի դեմ ողջ գիշեր պայքարել է շուրջ 150 հրշեջ-փրկարար (Տեսանյութ)

 

Արագածոտնի մարզի Բյուրական գյուղի մոտակայքում ծագած հրդեհի մարման աշխատանքները շարունակվել են ողջ գիշեր:
Ինչպես հաղորդում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից, հրդեհի մարման աշխատանքներին մասնակցել է 154 հրշեջ-փրկարար:
Ժամը 06:20-ին ուղղաթիռով իրականացվել է օդային հետախուզություն, որի արդյունքում ճշտվել են հրդեհի օջախների վայրերը և դրանց տարածման ուղիները:
Ուղղաթիռի օգնությամբ առավել վտանգավոր հատվածներ են իջեցվել փրկարար-դեսանտայիններ, որոնց առջև խնդիր էր դրված տեղայնացնել և մարել հրդեհի օջախները: Տարածքում կան գրունտային ճանապարհներ և անցուղիներ, ինչը նպաստում է հրդեհաշիջման աշխատանքներին: Հարակից բնակավայրերին վտանգ չի սպառնում:
Նախօրեին, ժամը 23:00-ին դեպքի վայր էր ժամանել ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը:
Ժամը 22:30-ի դրությամբ հրդեհի ակտիվ օջախներ չեն եղել: Եղել են միայն պասիվ ծխացող օջախներ: Այրված մակերեսը կազմում է 80 հա:
Աշխատանքները շարունակվում են, դրանց մասնակցում է 133 հրշեջ-փրկարար, 15 միավոր տեխնիկա:
Այրված մակերեսը կազմում է 80 հեկտար: Հրդեհի բռնկման մասին ահազանգը ստացվել էր սեպտեմբերի 3-ին, ժամը 15:26: