Բավ է պառակտվել
07-06-2014 11:55

Պյոտր Պորոշենկոն հավատարմության երդում տվեց ուկրաինացիներին

Ինչպես հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը՝ մեկնարկել է Ուկրաինայի Գերագույն ռադայի հանդիսավոր նիստը, նախագահական ընտրություններում հաղթած Պյոտր Պորոշենկոյի երդմնակալության առիթով: Ռադայի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովը բացել է խորհրդարանի հանդիսավոր նիստը, որից հետո Պյոտր Պորոշենկոն հավատարմության երդում տվեց ուկրաինացի ժողովրդին և դարձավ անկախ Ուկրաինայի հինգերորդ նախագահը: Արարողության համաձայն՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Միխայիլ Օխենդովսկին կարդաց Պորոշենկոյի՝ նախագահ ընտրվելու մասին հանձնաժողովի որոշումը: Դրանից հետո Ուկրաինայի Սահմանադրական դատարանի նախագահ Յուրի Բաուլինն ընդունեց Պորոշենկոյի երդումը: Այդ պահից ի վեր նա համարվում է պաշտոնի անցած նախագահ:Արարողությունը հեռարձակվում է վեց լեզուներով: Երդմնակալության արարողությանը սպասվում է արտասահմանյան հյուրերի աննախադեպ քանակ: Ռուսաստանը կներկայացնի Ուկրաինայում Ռուսաստանի դեսպան Միխաիլ Զուրաբովը: Արարողությունը լուսաբանելու են ուկրաինական և արտասահմանյան ԶԼՄ-ների մոտ 400 ներկայացուցիչներ:
Նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը ներկա են 50-ից ավելի արտասահմանյան պատվիրակություններ, որոնցից 23-ը ներկայացված են պետության ղեկավարների, կառավարությունների, խորհրդարանների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների մակարդակով: