Բավ է պառակտվել
07-06-2014 17:31

Ղրիմի հարցում ՌԴ նախագահ Վլ. Պուտինի հետ ոչ մի փոխզիջում չի կարող լինել

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն երդմնակալության արարողության ժամանակ, ըստ «ԼԻԳԱԲիզնեսԻնֆորմ» գործակալության, հայտնել է, որ Ղրիմի հարցում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ոչ մի փոխզիջում չի կարող լինել՝ դա  Ուկրաինայի  տարածնք է։
«Ղրիմի, եվրոպական ընտրության եւ պետական կառույցի հարցերում ոչ մի կողմի հետ փոխզիջում չի կարող լինել։ Ուկրաինայի ներքին և արտաքին շահագործման ցանկացած փորձ վճռական դիմադրության է հանդիպելու... Ղրիմը ուկրաինական է եղել և միշտ էլ ուկրաինական կմնա։ Վերջակետ։ Այս մասին ես հստակ դիրքորոշում եմ հայտնել Նորմանդիայում՝ ռուսաստանի ղեկավարության հետ հանդիպման ժամանակ», - հայտարարել է Պորոշենկոն։