Բավ է պառակտվել
11-08-2014 08:11

Պորոշենկոն ու Քերրիին հեռախոսազրույց են ունեցել

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հետ: Զրույցի ընթացքում Քերրին ողջունել է Լուգանսկի բնակիչների համար միջազգային մարդասիրական առաքելություն կազմակերպելու՝ ուկրաինական ղեկավարի նախաձեռնությունը:
Պորոշենկոն ԱՄՆ-ին շնորհակալություն է հայտնել աջակցության համար, ինչպես նաեւ Քերրիին տեղեկացրել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներին հրավիրելու մասին՝ մարդասիրական օգնության առաքման կազմակերպչական հարցերը լուծելու նպատակով: