Բավ է պառակտվել
07-06-2014 21:20

«Այսօր ևս մեկ ուկրաինացի է ծնվել, ես պապիկ եմ դարձել».Պորոշենկո

«Այսօր ևս մեկ ուկրաինացի է ծնվել, ես պապիկ եմ դարձել»,- հայտարարել  է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, երդմնակալության կապակցությամբ կայացած տոնական երեկույթի ընթացում: Այսօր առավոտյան Գերագույն ռադայի շենքում տեղի է ունեցել Պորոշենկոյի երդման արարողությունը որպես Ուկրաինայի նախագահ: Ուկրաինայի նախագահի չորս երեխաներից անցյալ տարի ամուսնացել է 28-ամյա ավագ որդին՝ Ալեքսեյը, ում ընտրյալն է Կիևի բնակչուհի, «McKinsey & Company»-ի թոփ-մենեջեր Յուլիա Ալիխանովան: Ալեքսեյն ու Յուլիան Ֆրանսիայում սովորել են միևնույն բիզնես-դպրոցում: