Բավ է պառակտվել
02-06-2014 20:34

Պորոշենկոն Ուկրաինայի նախագահ հռչակվեց

Ուկրաինայի կենտրոնական ընտրական հանձնաժողովը Գերագույն Ռադայի պատգամավոր Պյոտր Պորոշենկոյին երկրի նորընտիր նախագահ է հռչակել: ՈւՆՆ գործակալության հաղորդմամբ, հանձնաժողովի անդամները ստորագրել են արտահերթ նախագահական ընտրությունների արդյունքների մասին արձանագրությունը:

ԿԸՀ-ի արձանագրության տակ իրենց ստորագրությունն են դրել նաեւ թեկնածուներ Պորոշենկոյի, Լյաշկոյի, Յարոշի եւ Տյագնիբոկի լիազոր ներկայացուցիչները:

Համաձայն արձանագրության, Պյոտր Պորոշենկոյի օգտին է քվերարկել ընտրություններին մասնակցած քաղաքացիների 54,7 տոկոսը: Նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն ձայների 12,81 տոկոսն է ստացել, Օլեգ Լյաշկոն` 8,32, Անատոլի Գրիցենկոն` 5,48 եւ Սերգեյ Տիգիպկոն` 5,23 տոկոսը: