Բավ է պառակտվել
01-07-2014 10:08

Պորոշենկոն դադարեցրել է Դոնբասում կրակի դադարեցման ռեժիմը

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն դադարեցրել է Դոնբասում միակողմանի կրակի դադարեցման ռեժիմի գործունեությունը: Այդ որոշումը նա կայացրել է Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի նիստերի որոշմամբ, այս մասին գրում է lenta.ru-ն:

Կրակի դադարեցման ռեժիմը, որը նախագահը հայտարարել էր հունիսի 20-ին և որը երկարացվել էր մինչև հունիսի 30-ի ժամը 22:00-ն, համարվում է ավարտված, հայտնում է Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությունը:

«Մենք կհարձակվենք և կազատենք մեր հողը: Կրակի դադարեցման ռեժիմը չերկարացնելը մեր պատասխանն է ահաբեկիչներին, գրոհայիններին, ավազակներին, բոլոր նրանց, ովքեր ծաղրում են խաղաղ բնակչությանը, ովքեր կաթվածահար են անում շրջանի տնտեսության աշխատանքը, ովքեր տապալում են աշխատավարձերի, թոշակների վճարումը, ովքեր պայթեցնում են երկաթուղային ճանապարհը և ոչնչացնում ջրատարները, ովքեր մարդկանց զրկել են նորմալ խաղաղ կյանքից»,- նշել է նախագահը ժողովրդին ուղղված ուղերձում:

Պորոշենկոն հայտարարել է, որ երաշխավորում է քրեական պատասխանատվության չկանչել «բոլոր նրանց, ովքեր կանգնել են օրինական իշխանությանը դիմադրելու ճանապարհին, բայց գիտակցել են, որ սխալ են թույլ տվել և ցանկանում են ուղղել այն»: «Պայմանը մեկն է՝ կամավոր հանձնել զենքը»,- ընդգծել է նա: