Բավ է պառակտվել
27-08-2014 16:47

Պորոշենկոն ցրել է խորհրդարանը

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Գերագույն ռադայի լիազորությունների վաղաժամ դադարեցման և հոկտեմբերի 26-ին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին հրամանագիր է ստորագրել: Այս մասին տեղեկցնում է ria.ru-ն՝ վկայակոչելով երկրի ղեկավարի կայքը:
Հրամանագիրն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից:
Ուկրաինայի օրենսդրության համաձայն՝ ընտրարշավը սկսվում է հրամանագիրը հրապարակելու հաջորդ իսկ օրվանից:
Փաստաթղթում նախարարների կաբինետին հանձնարարվում է ապահովել ռադայի արտահերթ ընտրությունների ֆինանսավորումը: Պյոտր Պորոշենկոն բազմիցս հայտարարել էր ռադայի արտահերթ ընտրությունների անցկացման անհրաժեշտության մասին, քանի որ ներկայիս կազմը, նրա կարծիքով, չի համապատասխանում ուկրաինական հասարակության քաղաքական տրամադրություններին: